24 01 2022

Ինչո՞ւ մոլ կարելի է մտնել, ռեստորան` ոչ. Հարց՝ Անահիտ Ավանեսյանին



Ինչպես է ստացվում, որ մարդիկ առանց որևէ արգելքի մուտք են գործում մոլեր, սակայն սննդի կետերից օգտվելու համար QR կոդ է պահանջվում կամ առնվազն 72 ժամվա բացասական թեստի պատասխան։ Այս հարցը ուղղվեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Նախարարի կարծիքով ժամանցի վայրերում, հանրային սննդի կետերում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան տրանսպորտում ու խանութներում։ Նա իր տեսակետը հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Մոլերը, սննդի խանութների և առևտրի կենտրոնների համար սահմանափակումը չի գործում, որովհետև մենք սկզբունք ենք վերցրել հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների նկատմամբ դեռևս չկիրառել այս սահմանափակումները։ Սահմանափակումները կիրառում ենք ժամանցի վայրերի, հանրային սննդի կետերի վրա, որովհետև այստեղ վարակման հնարավորությունը շատ ավելի բարձր է, առաջնորդվում ենք նաև այդ մտահոգությամբ»,– պատասխանեց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ